Թրամփը խոսել է Ուկրաինայում խաղաղության հարցում Զելենսկու դիրքորոշման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին նախկինում չէր ցանկանում Ուկրաինայում խաղաղություն հաստատել, սակայն այժմ համաձայնել է դրան։

«Մենք մոտենում ենք ինչ-որ բանի հասնելու հնարավորությանը: Մենք ունենք Ուկրաինա, ինչպես գիտեք, ես միշտ ասում էի, որ Ուկրաինան ավելի բարդ է: Դուք այստեղ էիք մեկ շաբաթ առաջ, երբ հետաքրքիր բաներ տեղի ունեցան: Կար մեկը, ով կարծես խաղաղություն չէր ուզում: Հիմա նա համաձայնվել է խաղաղության: Մենք կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ասել է Թրամփը Սպիտակ տանը:

Թրամփը փետրվարի 28-ին Սպիտակ տանը նախատել է Վլադիմիր Զելենսկիին, երբ նա ժամանել էր ուկրաինական հանքային ռեսուրսների համատեղ զարգացման գործարքի շուրջ բանակցություններ վարելու։ ԱՄՆ նախագահն ասել է, որ Զելենսկին անհարգալից է և խաղաղության չի ձգտում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *