մարտի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները և նույն վարչության հատուկ ջոկատայինները Երևանում իրականացրել են օպերացիա։
Shamshyan-ը հաղորդում է․ «Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցում մի քանի ավտոմեքենաներ ուղեկցում են միմյանց և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նրանց մոտ լինի զենք-զինամթերք։
Հատուկ ջոկատայինները Թումանյան փողոցում հայտնաբերում են նշված շարասյունը և 4 անձի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն»։
Աղբյուրի տեղեկություններով, նշված անձին Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն են։