Երևան քաղաքի ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանության» հերթական մուռը քաղաքացիներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
«Ոչ բարեփոխված տրանսպորտը թանկացնելու մոլուցքով տառապողները, կանգ չեն առնում։
Ապօրինի հրահանգներ տալով ավտոբուսի վարորդներին՝ չբացել տրանսպորտի հետևի դուռը քաղաքացիներին ստիպելով դիմացի դռնից մուտք գործել, միայն թե վճարեն։
150դրամի համար կարմիր բերետավորների օգնությանը դիմածները, հիմա էլ քաղաքացիներին են թողնում դռների տակ։
բոյկոտի ծավալներից սարսափածները՝
տալով ապօրինի հրահանգներ ի զորու չեն լինելու կանգնացնել այն։
Նմանատիպ բոլոր վարորդները ենթարկվելու են պատասխանատվության ԱՆԽՏԻՐ…
Ոչ թանկացումներին
բոյկոտը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ենք»։
