Ավելին քան հեռախոսազրույց. Պուտինն ու Թրամփը կխոսեն ուրբաթ օրը. Սմիրնով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը տեղի կունենա հաջորդ ուրբաթ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կրեմլի  լրագրող Դմիտրի Սմիրնովը։

«Պուտինի զրույցը Թրամփի հետ տեղի կունենա ուրբաթ օրը, և դա կլինի ավելին, քան պարզապես հեռախոսազանգ»,- Eadaily-ի փոխանցմամբ՝ գրում է Սմիրնովը։

Նա այսպես է մեկնաբանել Թրամփի այսօրվա հայտարարությունը.

ԱՄՆ առաջնորդը Սպիտակ տան մոտ լրագրողներին ասել է, որ այս շաբաթ կզանգահարի Պուտինին։

«Ես կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, տանգոյի համար երկուսն են պետք, ինչպես ասացի։ Հուսով եմ, որ նա նույնպես կհամաձայնի, և ես վստահ եմ, որ սա արդեն 75 տոկոսով կլինի այս խնդրի լուծումը, մնացածը վերաբերում է փաստաթղթերին, ցամաքային բանակցություններին։ (Այս շաբաթ կխոսե՞ք նրա հետ։) Կարծում եմ՝ այո»,- ասել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *