Այսօր կառավարության նիստում ընդունվեց նախագիծ, ըստ որի ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին, օպերատորներին կտրվի հնարավորություն մաքսատուրքից ազատվել՝ երրորդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում:
Նախագիծը ներկայացնելիս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Կառավարության քաղաքականությունն է, հաշվի առնելով, որ գործող մեթոդը իրեն չի արդարացնում. իսկ գործող մեթոդը հետևյալն է՝ մեկ ուղղությամբ՝ մեկ օպերատոր. մենք փորձում ենք կամ ամբողջ մարզը, կամ մարզը բաժանել 2 երկու մասի, ունենալ միասնական մեծ ցանց, որը կսպասարկի տվյալ տարածքի բոլոր բնակավայրերը։
Նրա խոսքով՝ փոփոխությամբ հնարավորություն կտրվի այն ընկերություններին, որոնք կմասնակցեն այդ մրցույթներին, հետագայում դիմել Էկոնոմիկայի նախարարություն և որպես գերակա ուղղություն օգտվել այդ արտոնությունից՝ ազատվել մաքսատուրքից: