ԱՄՆ-ն ևս 130 մլն դոլար աջակցություն կտրամադրի Հայաստանին

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև 2022-ի հունիսի 29-ին ստորագրված զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված գումարը կավելանա 130 միլիոն դոլարով։
Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև 2022թ. հունիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրում» նախատեսվում է կատարել փոփոխություն, համաձայն որի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի:
Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը, քաղաքացիական մասնակցությանը՝ հանուն ժողովրդավարական համախմբման ամրապնդման, տնտեսական կառավարման ուժեղացմանը, թիրախային ոլորտների մրցունակության բարձրացմանը, բնական պաշարների կայուն կառավարման բարելավմանը:
Փոփոխության նախագծի ստորագրումը կնպաստի Համաձայնագրով սահմանված հիմնական նպատակների իրականացմանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *