Կառավարության այսօրվա նիստում, որոշվել է, որ Արարատ քաղաքի համար 1 և համար 3 դպրոցները մաիցվելու են և վերակազմակերպվելու է «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը:
Այս որոշման արդյունքում ակնկալվում է պետական միջոցների օգտագործման օպտիմալացում, պետական բյուջեի ծախսերի կրճատում տարեկան մոտ 45,6 մլն դրամ (դասարանների կոմպլեկտավորման և հաստիքների կրճատման հաշվին)՝ չհաշված կոմունալ ծախսերը: