Էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ կամ պատճառ չկա․ մոտ օրերս կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինեն․ Սիմոնյան

Այսօր ունենք արդեն առնվազն 15 համաձայնեցված կետ, որը համարում եմ շատ մեծ ձեռքբերում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ այսօրվա հոդվածի մասին։

Նա նշեց, որ էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված պետք է ամեն ինչ անենք, որ «նման առիթ կամ պատճառ չլինի»․

«ՀՀ–ն որևէ տարածքային պահանջ չունի և իր ստանձնած պարտավորություններին և համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է, և հետևողականորեն շարունակելու է աշխատանքը բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ։ Եվ էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ կամ պատճառ, կարծում եմ, չկա»,– ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ պետք է միշտ ելնել ամենաբացասական կանխավարկածից։

«Յուրաքանչյուր պահի յուրաքանչյուր բան կարող է տեղի ունենալ, և որևէ բան չբացառենք, վստահ չլինենք, որ ամեն ինչ այսպես կամ այնպես է լինելու»,– հավելեց ԱԺ նախագահը՝ նշելով, որ իրադարձությունները շատ արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինեն մոտ օրերս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *