ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն Արտակ Զեյնալյանի հայտարարությունը, թե Բաքվում գերիների վիճակը բարելավվել է, համարում է ադրբեջանահաճո և սուտ հայտարարություն։
«Այսինքն՝ գերիների վիճակը բարելավվե՞լ է՝ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարում, չեմ ուզում կոռեկտության դաշտից դուրս գալ, բայց դա նախ անմարդկային, երկրորդ՝ սուտ և ադրբեջանահաճո հայտարարություն է»,-ասաց նա։
Ըստ Շարմազանովի, նման հայտարարություններով նրանք լեգիտիմացնում են հակահայ, ֆաշիստական, կեղծ դատավարությունը։