ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է «Պարենի և գյուղատնտեսության» կազմակերպության նախագահ Չու Դոնգյուին։ Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։
Չու Դոնգյուին նշել է, որ նոր ծրագրերը կնպաստեն Հայաստանի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը և ոլորտում զգալի խնդիրների կարգավորմանը։
Իրապես պարենային անվտանգությունը կենսական նշանակություն ունի հատկապես Հայաստանի նման փոքր երկրների համար։ Այնուամենայնիվ, Հայաստանը, լինելով փոքր երկիր, ոչ միայն ներմուծում, այլ նաև արտահանում է պարենային ապրանքներ։
2024թ․ երկրորդ եռամսյակում Հայաստանը արտահանել է մի շարք պարենային ապրանքներ․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ երկրորդ եռամսյակում Հայաստանն արտահանել է 15,458 տոննա կոնյակ։ Վերջինիս արտահանման ծավալները 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ նվազել են 14․4%-ով։
Գինու արտահանման ծավալները 2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճել են մոտ 24%-ով՝ կազմելով 1,618 տոննա։
2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ 9,7%-ով նվազել են հանքային ջրերի արտահանման ծավալները՝ կազմելով 10,512 տոննա։
2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ մոտ 4 անգամ աճել են պանրի արտահանման ծավալները՝ կազմելով 499 տոննա։