Դիլիջանի նախկին գիշերօթիկի շենքում 10 օր առանց գազի, ջրի, հոսանքի բնակվող երաժիշտ Կարեն Նասիբյանի մասին պատմող տեսանյութին արձագանքել է Հայորդի թիմը՝ ֆեյսբուքյան գրառմամբ․
«Սիրելի Հայրենակիցներ, շատերդ եք կիսվում Արցախից բռնի տեղահանված և դժվար կացության մեջ հայտնված Կարեն Նասիբյան պատմությամբ, ով 28 տարի եղել է դաշնամուրի ուսուցիչ։
Հայորդիի թիմը որոշում կայացրեց Կարենին ապահովել աշխատանքով։ Հայորդիի երաժշտական խմբակում, ուր անվճար շուտով կհաճախեն մեր շահառու երեխաները, Կարենը կաշխատի որպես նվագացող իսկ մենք Հայորդիի միջոցներից կվարձատրենք նրան։ Հայորդիի հոգատար հետևորդները մինչև տարեվերջ կհոգան նրա տան վարձը։
Օրեր անց արդեն Կարենը կտեղափոխվի նոր բնակարան, որը կունենա բոլոր կոմունալ հարմարությունները»։