Այս գիշեր մինուս 17 աստիճան ենք սպասում. Ավինյանը հանձնարարեց մաքրել մայթերը և բակային հատվածները

Անկախ նրանից՝ համատիրությունների հետ ինչ գործընթաց է տեղի ունեցել, նախ պետք է հականալ՝ եթե աղ ու ավազ տրամադրել ենք, ինչ են արել․ բակերը որ տեսնում ենք, այդ տպավորությունը չի թողնում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին։

Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց հանդիպել համատիրությունների ղեկավարներին․ եթե հավելյալ ռեսուրսի խնդիր կա․ աղը պետք է տրամադրել։

«Աշխատանքները պետք է ուղղենք մայթերի և բակերի մաքրմանը։ Այս գիշեր մինուս 17 աստիճան է սպասվում, կարևոր է, որ այդ աշխատանքները իրականացվեն, մյուս կողմից էլ գուցե արդեն ավազի՝ չափից ավելի օգտագործումն էլ բացառենք, որտեղ հնարավոր է՝ միայն աղով լուծենք, քանի որ հաջորդ խնդիրը այդ ավազի մաքրումն է»,- ասաց Ավինյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *