Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ բանակցություններ կազմակերպելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Այս մասին հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, մեր նախագահը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու և արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար։
Որպես երկիր, որը կարողացել է մի քանի անգամ բանակցային սեղանի շուրջ բերել պատերազմող կողմերին, կարող է նպաստել խաղաղ բանակցություններին, այդ թվում՝ հյուրընկալելուն։ Նա նաև նշել է, որ կարևոր է սկսել բանակցային գործընթաց, որը կներառի հակամարտության երկու կողմերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։