Աշխարհակարգի փլուզման զուգընթաց անիմաստ են դառնում նաև հին ինստիտուտները․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հին աշխարհակարգի փլուզման հետ զուգընթաց, անիմաստ են դառնում նաև հին ինստիտուտները՝ ՄԱԿ, Եվրոխորհուրդ, ԵԱՀԿ և այլն։ Հարցականի տակ են նաև վերազգային մյուս կառույցները, զորօրինակ ԵՄ-ն, որն ինչպես մաքսային համաձայնագիր դեռ կարող է գոյատևել, սակայն որպես քաղաքական կառույց կենսունակ չէ, եթե ի վիճակի չէ որոշումներ ընդունել։

Ինչպես Ազգերի Լիգան դարձավ անիմաստ, նույն ճակատագրի առջև է կանգնած նաև ՄԱԿ-ը։

Բա ինչ է լինելու։ Լինելու է առանցքային երկրների միջև սկզբունքների շուրջ համաձայնագիր, որից հետո մյուսները կենթարկվեն նոր իրականությանը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *