Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը համաշխարհային ականավոր առաջնորդներ են, ուստի նրանց երկխոսությունը խոստումնալից է, գլխավորն այն է, որ ոչինչ չխանգարի Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված նրանց քաղաքական կամքի իրականացմանը, ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Երկխոսությունը տեղի է ունենում երկու իսկապես ականավոր նախագահների միջև: Այն խոստումնալից է: Կարևոր է, որ ոչինչ չխանգարի նրանց քաղաքական կամքի իրականացմանը», — ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել, որ հնարավոր է խաղաղ բանակցություններ վարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ։
«Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Թրամփը պայմանավորվել են Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հնարավորության և նպատակահարմարության շուրջ»,- ասել է Պեսկովը։