• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակի մասին

ByEditor

Aug 4, 2022

Կան կայունացման միտումներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակի մասին։

 

«Ընդհանուր առմամբ վիճակն ավելի կայուն է, քան վերջին մի քանի օրերին։ Հույս ունենք, որ իրավիճակը վերջնականապես կկայունանա»,-նշեց արտգործնախարարը։

 

Հիշեցնենք, որ նախօրեին՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները` կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետեր եւ հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը եւ Արթուր Յուրիի Խաչատրյանը:

 

Վերջին տվյալներով՝ 19 զինծառայող ստացել է վիրավորումներ։ Նրանցից երեքը ծանր վիճակում է, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վիրավորներից մի քանիսը տեղափոխվել են Երեւան։

Ադրբեջանի հերթական ագրեսիայի նպատակը Բերձորում (Լաչին) շահեկան դիրք զբաղեցնելն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *