• Tue. Apr 23rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊԲ

ByEditor

Aug 4, 2022

Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը’ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:  Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը:

«Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը’ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը’ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:

 

Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ», – հաղորդում են Արցախի ՊԲ-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *