• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թրամփի նախկին կնոջ մատանին աճուրդի հանած ոսկերիչը դատապարտվել է ազատազրկման

ByEditor

Aug 1, 2022

Միչիգանից հայտնի ոսկերիչը, ով երկու անգամ աճուրդի է հանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր երկրորդ կնոջը՝ Մարլա Մեյփլսին տրված նշանադրության մատանին, դատապարտվել է 12,5 տարվա ազատազրկման՝ 77 կարատանոց ադամանդի վաճառքի նպատակով բազմամիլիոնանոց խարդախություն անելու համար, հայտնում է Market Watch-ը։

Ժոզեֆ Դյումուշելը, ով Դիթրոյթի շրջանում հայտնի ոսկերչական բիզնես է ունեցել, խոստովանել է, որ խաբել է մի քանի ներդրողների՝ իբր գնելով հսկայական ադամանդ, որը հայտնի է որպես «Դեղին վարդ», գրպանելով գումարը եւ օգտագործել այն իր բազմաթիվ պարտքերը մարելու համար:

Ոսկերչի փաստաբանը նշել է, որ Դյումուշելն ընդունել է հանցանքը եւ խնդրել մեղմ պատիժ տալ:

Դաշնային դատախազները, սակայն, նշել են, որ 61-ամյա Դյումուշելը ոսկերչական բիզնեսում իր տարիների փորձն օգտագործել է հնարքներ գործադրելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *