• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Շոգի պատճառով հուլիսին Իսպանիայում ավելի քան 2000 մարդ է մահացել

ByEditor

Aug 1, 2022

Ծայրահեղ բարձր ջերմաստիճանը Իսպանիայում 2064 մարդու մահվան պատճառ է դարձել, ինչը չորս անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, գրում է Madridiario թերթը՝ վկայակոչելով Կառլոս III առողջապահական ինստիտուտի տվյալները։

Հետազոտության համաձայն՝ մահացածներից մոտ 1300-ը եղել են 85 տարեկանից բարձր, 470-ը՝ 75-ից 84 տարեկան, 176-ը՝ 65-ից 74 տարեկան, մոտ 80-ը՝ 45-ից 64 տարեկան: Բացի այդ, շոգից մահացել է մինչեւ 14 տարեկան տասը երեխա։

Սովորաբար հուլիսի միջին ջերմաստիճանը Իսպանիայում 24 աստիճան է`ըստ Ցելսիուսի սանդղակի, սակայն այս տարի երկրի որոշ շրջաններում այն հասել է` 45-ի։

Օդերեւութաբաններն ակնկալում են, որ օգոստոսին հով չի լինի. վաղը թերակղզին կարող է ծածկվել ջերմային երրորդ ալիքով:

Հայտնի է, որ հունիսին Իսպանիայում շոգի պատճառով ավելի քան 800 մարդ էր մահացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *