• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վաշինգտոնը չափազանց երկար անտեսեց ռուսներին․ բրիտանացի հաղորդավարին եթերում կտրուկ է արձագանքել լրագրողը

ByEditor

Jul 30, 2022

Բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանի համանուն թոք-շոուի ժամանակ ամերիկացի հասարակական-քաղաքական դիտորդ Էնն Կուլտերը ցնցել է ստուդիայի հյուրերին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասին խոսքերով։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։

Նա ՆԱՏՕ-ին մեղադրել է ստեղծված իրավիճակի համար և ասել, որ Արևմուտքը պետք է դադարեցնի Ուկրաինային աջակցելը։

«Ես չեմ պաշտպանում Ռուսաստանի նախագահ Պուտինին, բայց ինչո՞ւ պետք է Ուկրաինայի մասին հոգ տանեն ամերիկացիներն ու բրիտանացիները, մենք մեր խնդիրներն ունենք։ Ուկրաինան պատմականորեն եղել է ռուսական կայսրության ազդեցության գոտի։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Դաշինքին միանալու իմաստ չկա, բայց մենք շարունակում ենք այս ամենը կոչել ոտնձգություն, ոտնձգություն, ոտնձգություն»,– ասել է Կուլտերը։

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը չափազանց երկար ժամանակ  նվաստացնում է ռուսներին և մտնում ուրիշների գործերի մեջ։

 

«Պուտինն առաջինն էր, ով սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո զանգահարեց՝ իր ցավակցությունը հայտնելու Միացյալ Նահանգներին, ինչին Ջորջ Բուշը նույնիսկ չարձագանքեց: Վաշինգտոնը չափազանց երկար անտեսեց ռուսներին»,- ընդգծեց նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *