• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄՆ-ից Թայվանին զենք մատակարարելու մասին օրինագիծ կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը

ByEditor

Jul 30, 2022

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետականները մտադիր են օրինագիծ ներկայացնել՝ «Լենդ լիզ», որով առաջարկում են նախագահին տալ Թայվանին զենք և տեխնիկա տրամադրելու լիազորություն, -հայտնում է Fox News-ը։

 

«Թայվանը պետք է իմանա, որ Միացյալ Նահանգները կաջակցի իրեն պաշտպանական մատակարարումներով, այդ թվում՝ սպառազինությամբ և տեխնիկայով, անկախ նրանից, թե ինչ է ասում Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունը», – ասել է սենատոր Բլեքբերնը:

 

Հիշեցնենք, որ մայիսին նախագահ Բայդենը ստորագրեց Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրինագիծը:

 

«Լենդ լիզ» ծրագիրը Միացյալ Նահանգների կողմից կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նացիստական ​​Գերմանիայի դեմ պայքարում ներգրավված երկրներին աջակցելու համար: «Լենդ լիզի» ակտը հաստատվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից 1941 թվականին և ստորագրվել նախագահ Ռուզվելտի կողմից։ «Լենդ լիզի» միջոցով ԱՄՆ-ը կարողացավ օգնություն տրամադրել նացիստական ​​Գերմանիայի դեմ պայքարում ներգրավված երկրներին՝ առանց բարդ բյուրոկրատական ​​խոչընդոտների:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *