Շոլցը Թրամփի մաքսատուրքերի մասին. Կարևոր է աշխարհը չբաժանել նոր առևտրային խոչընդոտներով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի հայտարարել է, որ կարևոր է աշխարհը չբաժանել նոր առևտրային խոչընդոտներով, քանի որ գլոբալացումը ձեռնտու է բոլորին։ Հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի ապրանքների ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանելուց հետո, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ Թրամփը նաև Եվրամիությանն է սպառնացել մաքսատուրքերով, բայց առայժմ չի գործարկել դրանք։

Պատասխանելով ԵՄ-ի կողմից հնարավոր պատասխան միջոցների մասին հարցին՝ Շոլցն ասել է, որ դաշինքը որպես խոշոր տնտեսական ուժ «գործողությունների դաշտ ունի»:

«Մենք կփորձենք շարունակել տնտեսական հարաբերությունները համագործակցության տեսանկյունից»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Չեկերսումհանդիպումից հետո:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերի ընդդիմադիր թեկնածու Ֆրիդրիխ Մերցը նույնպես իր մտահոգությունն էր հայտնել ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի վերաբերյալ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *