Հորդանանի թագավորը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ

Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը փետրվարի 11-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կապված պաղեստինցիների Հորդանան և Եգիպտոս «տեղափոխվելու» Թրամփի կոչի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հորդանանյան ԶԼՄ-ներին։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Եգիպտոսը և Հորդանանը պետք է ընդունեն պաղեստինցիներին Գազայի հատվածից, Իսրայելի 15-ամսյա ռմբակոծությունների հետևանքով կա շուրջ 2,3 միլիոն անօթևան մարդ։

Հորդանանը մերժել է Թրամփի առաջարկը, իսկ նրա արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հունվարի 26-ին լրագրողներին ասել է, որ երկրի դիրքորոշումը Գազայից պաղեստինցիների ցանկացած տեղաշարժի դեմ մնում է «հաստատուն և անսասան»:

Հորդանանն արդեն հյուրընկալել է մի քանի միլիոն պաղեստինցիների, ևս տասնյակ հազարներն ապրում են Եգիպտոսում։ Երկու երկրներն էլ, ինչպես նաև արաբական մյուս պետությունները մերժում են պաղեստինցիներին Գազայից իրենց երկրներ վերաբնակեցնելու գաղափարը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *