«Միջին աշխատավարձը բարձրացել է շուրջ 120 հազար դրամով և 2018 թվականի 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ: Սա կարևորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018 թվականի ժողովդրական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից ի վեր ՀՀ-ում տնտեսությունը կայուն զարգանում է՝ ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ պայմաններ ստեղծելով»,– այսօր ասուլիսին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2018 թվականի հուլիսի համեմատ հիմա շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա ՀՀ-ում, այս ընթացքում ՀՀ աշխատողերի թիվը 570 հազարից դարձել է 750 հազար: Նշել է Նիկոլ Փաշինյանը: