Բոլորիս կողմից սիրված ամառն արդեն հրաժեշտ է տալիս մեզ։ Ինչպես ասում ենամառային անհոգությունն ու զվարճանքը պաղպաղակի մեջ է. շատ պաղպաղակ
ուրախ ամառ։
Պաղպաղակի սպառումն ունի սեզոնային բնույթ, թեև սպառողների ստվար զանգվածի համար պաղպաղակը սիրելի է տարվա բոլոր եղանակներին։
Հայաստանում պաղպաղակի շուկան ներառում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա արտադրության պաղպաղակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր որոշակի առանձնահատկությունները, և գտնում է շուկայում իր ուրույն սպառողին։
2024թ․ առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 5,884 տոննա պաղպաղակ և ուտելի սառույց։
Պաղպաղակ և ուտելի սառույցի ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ աճել են 15․4%-ով։
Ուսումնասիրենք Հայաստանում պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրության ծավալների դինամիկան վերջին 6 տարվա կտրվածքով․
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ 2018-2023թթ պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրության ծավալներն անշեղելիորեն աճել են։ Մասնավորապես, 2022թ․ 2018թ․ համեմատ արձանագրվել է պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրության ծավալների աճ 27%-ով։
2022թ․ արձանագրվել է դիտարկվող ժամանակահատվածում պաղպաղակի արտադրության ծավալների առավելագույն մակարդակը՝ 9,187 տոննա։ 2023թ․ 2022թ․ համեմատ պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրության ծավալները նվազել են 2%-ով`կազմելով 9,031 տոննա։