• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ներդրվել է վարչական իրավախախտումների վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ

ByEditor

Mar 18, 2024

Ներդրվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի եւ վարչական ակտերի ծանուցումներն այսուհետ իրականացվելու են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով։ Բացառություն են կազմում մինչեւ համակարգի ներդրումը հարուցված վարույթի վերաբերյալ փաստաթղթերի եւ հարկ վճարողի հաշվառման համար չունեցող անձանց նկատմամբ հարուցված վարույթները։

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին, որպեսզի վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների հետ կապված փաստաթղթեր տեղադրվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում իրացնեն իրենց իրավունքները։