• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն

ByEditor

Mar 19, 2024

Մարտի 18-ի առավոտյան եղանակային վատ պայմանների պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բոլոր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Banksnews.am-ին հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Խաչի լեռնանցքը փակ է բեռնատարների համար փակ է։ Թեթև մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է։ Հայկական 300-350 մեքենա Լարսում դեռևս ձևակերպում չի ստացել։ Դրանց մի մասը Վրաստանի տարածքում են, սպասում են ճանապարհը բացվի, որ անցնեն, մի մասն անցել են, ձևակերպում են ստանում։ Մոտ 300-ից 350 բեռնատար էլ ռուսական կողմում են սպասում».- նշեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Լարսի անցակետը բեռնատարների համար բացվել էր երեկ երեկոյան։ Մինչ այդ էլ մարտի 14-ից այն կրկին փակ էր։