• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՌԴ ԿԲ կանխատեսում է, որ առաջիկա երեք տարիների միջին տոկոսադրույքը կկազմի մոտ 10%

ByEditor

Mar 18, 2024

Ռուսաստանի Բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Գանգանն ասել է, որ առաջիկա երեք տարիների միջին տոկոսադրույքը կկազմի մոտավորապես 10%:

«Միջին տոկոսադրույքը այն 16% չէ, որը կա հիմա, այն կազմում է մոտ 10%, նույնիսկ ավելի քիչ», – ասել է Գանգանը:

Նրա խոսքով, հիմնական տոկոսադրույքը մինչեւ 16% բարձրացնելը հնարավորություն է տալիս արագորեն նվազեցնել գնաճային ճնշումը։

Անդրեյ Գանգանը նաեւ նշել է, որ Ռուսաստանում տարեկան գնաճի գագաթնակետը սպասվում է 2024թ. երկրորդ եռամսյակում։