• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ֆիզանձինք փոստով կամ այլ փոխադրողի միջոցով առաքանին ստանալու համար այլեւս չեն այցելում մաքսային մարմին

ByEditor

Mar 18, 2024

Առցանց գնումներ իրականացնող ֆիզիկական անձինք 2024 թվականից առաքանին մաքսային մարմնում պահվելու մասին ծանուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ եթե առաջանում է մաքսային հսկողության անհրաժեշտություն եւ առաքանին պահվում է մաքսային մարմնում, ապա քաղաքացիներն այլեւս պարտադրված չեն առաքանին ստանալու համար այցելել մաքսային մարմին։

«Այդ ընթացքում փոխադրող ընկերությունը ֆիզիկական անձանց ծանուցում է առաքանին մաքսային հսկողության գոտում պահվելու եւ հետադարձ կապ հաստատելու հեռախոսահամարի ու տվյալ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն գրելու վերաբերյալ։ Եթե պարզվում է, որ ապրանքն անձնական օգտագործման համար է, ապա այն բաց է թողնվում, որից հետո ֆիզիկական անձինք առաքանին ստանում են անմիջապես փոխադրողից։ Եթե ապրանքն անձնական օգտագործման համար չէ, այլ` առեւտրի նպատակով, ապա ֆիզիկական անձինք էլեկտրոնային եղանակով ստանում են պարզաբանում եւ իրազեկում իրենց հաջորդական քայլերի մասին»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: