• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Աշխարհի լեգենդար Թոփ 10 ռեստորանները՝ ըստ Taste Atlas-ի

ByEditor

Dec 30, 2023

Ռեստորանային բիզնեսում շրջանառվում են հսկայական գումարներ։ Չինաստանում, օրինակ, ռեստորաններ եղել են դեռևս Տան դինաստիայի կառավարման օրոք (618-906 թթ.): Արևմուտքում հյուրանոցները և պանդոկները գոյություն ունեին դեռևս անտիկ ժամանակաշրջանից, սակայն Միայն 18-րդ դարում են ի հայտ եկել ռեստորաններ, որոնցից ամենահինը, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, Մադրիդում գտնվող Սոբրինո դե Բոտինն (Sobrino de Botin) է։ Այն բացվել է 1725 թվականին։ Սակայն, ինչն ամենից գնահատելի է, բազմաթիվ երկրներում ոչ թե գնացել են հինը մերժելու ճանապարհով, այլ պահպանել են հնում ստեղծվածը և փոխանցել սերունդներին:

Ռեստորանային բիզնեսները ժամանակի ընթացքում անցել են տարբեր փորձությունների միջով, սակայն կարողացել են դրանք հաղթահարել, հարմարվել ժամանակի պահանջներին ու շարժվել առաջ։ Այստեղ շատ է կարևորվում բիզնեսի արդյունավետ կառավարումը։

Taste Atlas-ը, որը համերի հանրագիտարան է, ավանդական ուտեստների, տեղական բաղադրիչների և ռեստորանների համաշխարհային ատլաս, հրապարակել է աշխարհի 150 լեգենդար ռեստորանների ցանկը։ Այս ցանկի թոփ 10-ը ներկայացնենք մեր ընթերցողներին․

Ինչպես տեսնում ենք, առաջին հորիզոնականում է Վիեննայում տեղակայված «Figlmüller» անվանումով ռեստորանը, որը հիմնադրվել է դեռևս 1905թ-ին։

2-րդ տեղում  է Իտալիայի Նեապոլ քաղաքում գտնվող «L’Antica Pizzeria da Michele» ռեստորանը, որը հիմնադրվել է դեռևս 1870թ-ին։

3-րդ տեղում է «Hofbräuhaus München» ռեստորանը, որը գտնվում է Մյունխենում և հիմնադրվել է 434 տարի առաջ։

Այս և ընդհանուր առմամբ հրապարակված ցուցակի առաջին 50 ռեստորաններն ունեն կյանքի բավականին երկար պատմություն։ Վերջինս ցույց է տալիս բիզնեսի շարունակականության ապահովման կարևորությունը թե՛ անհատների, թե՛ ընդհանուր տնտեսության տեսանկյունից։ Այս գործընթացում պետությունը կարող է ոչ միայն որոշակի դրական միջավայր ձևավորել, այլ նաև աշխատանքներ տանել բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ փորձելով սերմանել նրանց մեջ բիզնես վարելու համապատասխան հմտություններ, որոնք հնարավորություն կտան բիզնեսի ներկայացուցիչներին սկսել սեփական գործը, զարգացնել այն, դիմակայել բազում դժվարությունների և պահպանել բիզնեսը: