• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կրճատումներ՝ աշխարհի խոշոր բանկերում․ տարեսկզբից բանկերը աշխատանքից ազատել են ավելի քան 60 000 աշխատակիցների

ByEditor

Dec 30, 2023

Տարեսկզբից աշխարհի խոշորագույն բանկերը աշխատանքից ազատել են ավելի քան 60 000 աշխատակիցների՝ այս տարին դարձնելով ամենադժվար տարիներից մեկը 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից ի վեր, Forbes.ru-ի փոխանցմամբ՝ գրում է Financial Times-ը։

Ըստ պարբերականի՝ այս կերպ բանկերը ձգտում են պահպանել շահույթը։ Փորձագետների կարծիքով՝ կրճատումները կշարունակվեն հաջորդ տարի։

Կրճատումների կեսից ավելին բաժին է ընկել Նյու Յորքի Ուոլ Սթրիթի ներդրումային բանկերին, որոնք երկրորդ տարին անընդմեջ տուժել են վճարումների կտրուկ անկումով, քանի որ գործարքների և հրապարակային առաջարկների թիվը նվազել է, հաղորդում է FT-ն:

Ամենաէական կրճատումները տեղի են ունեցել UBS-ում այս տարվա հուլիսին Credit Suisse-ը գնելուց հետո, ինչը հանգեցրել է 13000 աշխատակիցների ազատմանը: 2024 թվականին նախատեսվում է նաև կրճատումների ևս մի քանի փուլ, գրում է FT-ն։

Թերթի տվյալներով՝ կրճատումների քանակով առաջատար բանկերի եռյակում են Wells Fargo-ն և Citigroup-ը, որտեղ աշխատանքից ազատվել է համապատասխանաբար 12000 և 5000 մարդ։ Միևնույն ժամանակ, Wells Fargo-ն, որը միայն նոյեմբերին աշխատանքից ազատել է 7000 աշխատակիցների, ծախսել է 186 միլիոն դոլար՝ արձակման նպաստի վրա։ Բանկի գործադիր տնօրեն Չարլի Շարֆի խոսքով՝ բանկը 1 միլիարդ դոլար է հատկացրել արձակման ծախսերը հոգալու համար։

FT-ն գրում է, որ այս ցուցանիշը համեմատելի է 2007-2008 թվականներին ֆինանսական ճգնաժամի ընթացքում ավելի քան 140 հազար աշխատատեղերի կրճատման հետ։

«Բանկերի մեծ մասը չունի կայունություն, ոչ ներդրումներ, ոչ աճ, և, հավանաբար, ավելի շատ աշխատատեղերի կրճատումներ կլինեն», — ասում է Լի Թաքերը՝ Silvermine Partners հավաքագրման ընկերության սեփականատերը: