• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որոնք են թվային կյանքի որակով առաջատար երկրները. Արդյոք ՀՀ-ում ունենք բավարար մակարդակի թվային բարեկեցություն

ByEditor

Dec 30, 2023

Թվային մեր բարդ ժամանակաշրջանում փոփոխությունները տեղի են ունենում չափազանց արագ։ Մրցակցությունը ամենուրեք է։ Հատկապես երկրները մրցակցում են թվային բարեկեցության ապահովման համար։ Թվային բարեկեցությունը նկարագրվում է մի քանի չափանիշներով՝

  • Համացանցի հասանելություն
  • Համացանցի որակ
  • Թվային ենթակառուցված
  • Թվային անվտանգություն
  • Թվային կառավարում

Վերոնշյալ բոլոր ուղղություններով տեխնոլոգիական զարգացվածության մակարդակին համապատասխան շղթայական փոփոխություններ են տեղի ունենում։ Թվային բարեկեցության բարձր մակարդակների ապահովումը երկար տարիների աշխատանք և ֆինանսական հսկայական ներդրումներ է պահանջում։ Սակայն, պետություններըն այլ ճանապարհ չունեն։

Տեխնոլոգիական առաջընթացը ընթանում է հսկայական արագությամբ։ Այս ոլորտում մրցակցությանը չդիմանալը սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը։ Այս առումով հետաքրքիր է հասկանալ, որ երկրներն են թվային բարեկեցության մակարդակով գրավել առաջին 5 հորիզոնականները

Ինչպես ցույց են տալիս ներկայացված գնահատականները, առաջին տեղում է Ֆրանսիան, որտեղ համացանցի հասանելության մակարդակը չափազանց բարձր է։ Նույնիսկ այս պարագայում Ֆրանսիայում առկա են խնդիրներ թվային ենթակառուցվածքների հետ կապված, որի մասով երկիրը գրավել է 16-րդ հորիզոնականը։

2-րդ տեղում է Ֆինլանդիան, որը թվային կառավարման զարգացվածությամբ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Ֆինլանդիայում լուրջ խնդիրներ կան համացանցի որակի հետ կապված, որի պատճառով համացանցի որակի ցուցանիշով երկիրը հայտնվել է 24-րդ հորիզոնականում։

Թվային բարեկեցության բարձր մակարդակով 3-րդ տեղում է գտնվում Դանիան, որտեղ խնդիրներ կան համացանցի հասանելության հետ կապված։ Դանիան համացանցի հասանելության մասով 2023թ-ի դրությամբ գրավել է ընդամենը 29-րդ հորիզոնականը։

Թվային բարեկեցությամբ առաջտար 5 երկրների ցուցակը ներկայացրինք ընդհանուր ձևով, սակայն եթե դիտարկենք իրավիճակը ըստ առանձնացված ուղղությունների, ապա կստանանք, որ համացանցի հասանելությամբ առաջին հորիզոնականում է Ֆրանսիան, համացանցի որակով՝ ԱՄԷ-ն, թվային ենթակառուցվածքներով՝ Շվեդիան, թվային անվտանգությամբ՝ Բելգիան, և թվային կառավարման ցուցանիշով՝ Սինգապուրը։

Հաջորդիվ վերադառնանք մեր տարածաշրջան և հասկանանք՝ մեզ մոտ ինչ վիճակ է։ ՀՀ թվային բարեկեցության բարձրացման մասին խոսում ենք տարիներ շարունակ, հատկացնում ենք հսկայական ռեսուրսներ, սակայն պատկերն այս առումով շարունակում է միայն նոր հարցեր առաջացնել։ Արդյո՞ք կատարված ծախսերի և ստացված արդյունքի հարաբերակցությունը օպտիմալ է, թե պետք է կատարել վերագնահատում։

Հետևաբար, որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի՝ ինչի մասին է խոսքը, նկարագրենք թվային բարեկեցության մակարդակը Հայաստանում  և մեր հեռու- մոտիկ հարևանների շրջանում․

 

Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, թվային բարեկեցության մակարդակով Հայաստանը զբաղեցրել է ընդամենը 69-րդ հորիզոնականը։  Այն պարագայում, երբ Վրաստանը 65-րդ հորիզոնականում է։ Հայաստանում ծանր է իրավիճակը համացանցի որակի առումով։ Վերջինիս մասով զբաղեցրել ենք 87-րդ հորիզոնականը։
Հայաստանում ամենալավը համացանցի հասանելությունն է, որի մասով զբաղեցնում ենք 42-րդ հորիզոնականը։

Հիմա կասեն՝ 121 եկրների մեջ 42-րդ հորիզոնականը զբաղեցնելը բացառիկ հաջողություն է։ Սակայն թերևս ստացված արդյունքները ոչ միայն բավարար չեն, այլ նաև քննության կարիք ունեն։ Հարևան երկրներից թվային բարեկեցության ամենաբարձր մակարդակը Թուրքիայում է, որը զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը։

ԵՏՄ-ում թվային բարեկեցության ցուցանիշով Հայաստանը հայտնվել է 3-րդ հորիզոնականում է՝ Ղազախստանից՝ 47 բալ, և Ռուսաստանից՝ 53 բալ հետո։