• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ակբա բանկ. Հայաստանում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր

ByEditor

May 9, 2024

Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold եւ UnionPay Business միջազգային քարտերի թողարկումը։

UnionPay International-ի քարտերով այժմ վճարումներ են կատարվում աշխարհի 183 երկրում, որոնցից շուրջ 100-ում նաեւ թողարկվում է UnionPay-ի քարտերը: Ակբա բանկի եւ UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանը եւս համալրել է այդ երկրների ցանկը:

Ակբա բանկը UnionPay International-ի քարտերը տրամադրում է ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։

Բանկից հայտնել են, որ UnionPay Gold եւ UnionPay Business քարտերի նախավաճառքը մեկնարկում է մայիսի 7-ից, իսկ մինչեւ հունիսի 7-ը պատվիրելու դեպքում քարտերի տարեկան սպասարկումը մեկ տարի անվճար կլինի։

UnionPay Gold եւ UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են.

• Վճարումների եւ կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում,
• Վարկային գծի հնարավորություն,
• Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն,
• Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հավելվածի միջոցով,
• ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ անվճար առաքման միջոցով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: