• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Առեւտրային ցանցերի եւ մատակարարների արդար առեւտրի ապահովման նոր կարգավորումներն ուժի մեջ են

ByEditor

May 9, 2024

Մայիսի 6-ից ուժի մեջ են մտել առեւտրային ցանցերի եւ մատակարարների արդար առեւտրի ապահովմանը եւ գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնել են, որ նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարողը պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում:

Առեւտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար ոչ ուշ, քան 30, իսկ ոչ պարենային ապրանքների համար`ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:

Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, որի համար օրենքով սահմանված է պատասխանատվություն՝ տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ տասը տոկոսի չափով: