• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հռոմի պապը հայտարարել է Ուկրաինայում «խաղաղության գաղտնի առաքելության» մասին

ByEditor

May 1, 2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայում խաղաղության գաղտնի առաքելություն է ընթանում։

«Այս պահին կա մի առաքելություն, որը հրապարակային չէ. երբ այն բացահայտվի լայն հասարակությանը, ես կխոսեմ դրա մասին»,- լրագրողներին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, մեջբերում է AP-ն:

Նա չի հայտնել առաքելության մանրամասները։ Պոնտիֆիկոսը չի ասել նաև, թե Հունգարիա կատարած այցի ընթացքում խաղաղության նախաձեռնությունները քննարկվել են վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Այս շաբաթվա վերջին Հռոմի պապը ժամանել է Բուդապեշտ։ Նրա պաշտոնական այցը տևել է երեք օր։ Նա բաց պատարագ է անցկացրել, ինչպես նաև անձնական հանդիպում է ունեցել մետրոպոլիտ Իլարիոնի հետ, հաղորդում է Վատիկանը։