• Thu. May 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՆԱՏՕ-ն Ուկրաինան «աղետալի գործ» է համարում. Մակգրեգոր

ByEditor

May 1, 2023

Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը հայտարարել է, որ Ուկրաինան գտնվում է շատ բարդ իրավիճակում, քանի որ ռուսական զորքերը ոչնչացնում են արևմտյան տեխնիկան, իսկ ՆԱՏՕ-ն երկիրը համարում է «աղետալի գործ»։ Այս կարծիքը նա հայտնել է Judging Freedom ալիքին տված հարցազրույցում։

Մակգրեգորի խոսքով՝ Ուկրաինան կորցրել է Արևմուտքի կողմից մատակարարվող զենքի և տեխնիկայի 90%-ըև շուտով պատրաստ չի լինի պլանավորված հակահարձակմանը, որը, ըստ նրա, շատ դժվար կլինի ուկրաինական բանակի համար, քանի որ այն չունի հակաօդային պաշտպանություն։

«Նրանք չեն կարող հետ մղել ռուսական հրթիռները կամ հրետանին, և ռուսները տեսնում են նրանց բոլոր գործողությունները։ Փաստորեն, ուկրաինացիները փակուղու մեջ են»,- ասել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդականը։

Միևնույն ժամանակ, Մակգրեգորը նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինան մասնավոր կերպով համարում է «աղետալի գործ», իսկ դաշինքի երկրների ուժերի օգտագործումը հետխորհրդային հանրապետությունը փրկելու համար «անհույս ձեռնարկ»։