Հետևում եմ ՀՀ վարչապետի` բանավեճի հրավերին հետևող, 30 տարի ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին բանակցած 3 նախկին նախագահների ներկայացուցիչների արձագանքներին ու փորձում վերլուծել, թե ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից կամ ինչո՞ւ իրենց դեմքով չեն հաղորդակցվում ժողովրդի հետ, այլ անմիտ գրառումներ ու հայտարարություններ են տարածում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Հետո հիշեցի՝ ախր մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում»,- նշել է նա։