Ինչպես է արևմտյան մամուլն արձագանքել Պուտինի հայտարարություններին

Արտասահմանյան մամուլն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ասուլիսին։ Հիշեցնենք՝ այն տևել էր ավելի քան 4 ժամ։

▪️Associated Press․ «Պուտինը օգտագործեց միջոցառումը իր հեղինակությունն ամրապնդելու և իր գիտելիքները ցույց տալու համար՝ սկսած սպառողական գներից մինչև ռազմական տեխնիկա»:

▪️The New York Post․ «Պուտինը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին՝ «մենամարտ» առաջարկելով ամերիկյան զինվորականներին, որպեսզի ստուգի, թե արդյոք նրանց պաշտպանության համակարգերը կարող են որսալ «Օրեշնիկ» հրթիռը»:

▪️Achshav 14․ «Ռուսաստանը, որը տասնամյակներ շարունակ պայքարում էր Ասադին աջակցելու համար, այժմ ձգտում է կապեր հաստատել նաև նրա ռեժիմը տապալած ուժերի հետ՝ շարունակելով իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Սակայն Մոսկվայի ապագա ազդեցությունը տարածաշրջանում դեռ մնում է անորոշ»:

▪️Gazeta Wyborcza․ «Կրեմլի ուղերձը Թրամփին այսօր միանշանակ էր։ Ռուսաստանը ուժեղ է, դիրքերում հաստատուն, և հենց նա է, այլ ոչ թե Ուկրաինան, որը խաղաղ բանակցությունների կողմնակից է։ ԱՄՆ ընտրված նախագահը, գիտակցելով կամ ոչ, դրդում է Կիևին դեպի կապիտուլյացիա»:

▪️ZDF․ «Վլադիմիր Պուտինը այսօր ցանկացավ ցույց տալ աշխարհին, որ Ռուսաստանը, ի վերջո, միշտ կհաղթի»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *