Ֆիցոն սպառնացել է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման արգելքը կարող է լուրջ հակասություններ առաջ բերել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը Բրատիսլավայի և Կիևի հինգ հիմնական տարաձայնություններից մեկն է: Նա Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել ապահովել Եվրամիության անդամ երկրների շահերի պաշտպանությունը:

«Եթե Զելենսկին թույլ չտա մեր գազի տարանցումը, կարող են լուրջ հակասություններ առաջանալ»,- ասել է Ֆիցոն, հավելել՝ Սլովակիան օգնում է Ուկրաինային և ակնկալում է նույն վերաբերմունքն իր նկատմամբ:

«Ինչո՞ւ դա պետք է միակողմանի լինի: Ինչո՞ւ չի կարող լինել մեր նկատմամբ համերաշխության որևէ դրսևորում»,- նշել է Սլովակիայի վարչապետը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *