Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը։
«Ոչ մի դիվանագիտական ներկայացուցչություն երբեք չպետք է դառնա թիրախ կամ նույնիսկ ենթարկվի ազդեցության: Սա Ռուսաստանի հերթական բարբարոսական հարձակումն է քաղաքացիական օբյեկտների վրա, որը ցույց է տալիս խաղաղության ձգտման բացակայությունը։ Ես լիակատար համերաշխությունն եմ հայտնում դիվանագիտական անձնակազմին»,- նշել է Կալասը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ նշել է, որ Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի անտեսումը «նոր բարձունքներ է նվաճում»։
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակն էլ հայտնել է, որ ռուսական հրթիռակոծության հետևանքով Կիևում վնասվել են նաև Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի դեսպանությունները: