Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի հետ

Ռուսաստանը պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի հետ, եթե Մեծ Բրիտանիան ցանկանա աշխատել Ռուսաստանի հետ:

Այս մասին ասուլիսում BBC–ի հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք պատրաստ ենք աշխատել Մեծ Բրիտանիայի հետ, եթե Մեծ Բրիտանիան ցանկանա աշխատել մեզ հետ: Բայց, եթե դա տեղի չունենա, ապա մենք կարող ենք գլուխ հանել նաև առանց Հակահիտլերյան կոալիցիայի մեր նախկին դաշնակիցների», -նշել է Պուտինը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *