Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Ալեն Սիմոնյանը Նյու Դելիում մի շարք հանդիպումներ է ունեցել

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել:

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Դելի էր մեկնել հնդկական կողմի հրավերով:

Ազգային ժողովն այցն ամփոփող տեսանյութ է հրապարակել:

Նշվում է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ բարեկամական, փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Այս համատեքստում առանցքային է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը:

Այցի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ:

ԱԺ նախագահի առաջին հանիպումը եղել է Հնդկաստանի նախագահի հետ:

Կողմերը փաստել են, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ: Նախագահը վստահեցրել է, որ այդ այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում: ԱԺ նախագահն ի պատասխան ընդգծել է, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող թեմայի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *