• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայտնի է, թե ովքեր կլինեն ՀՀ դրոշակակիրները Պեկինի Օլիմպիական խաղերում

Byadmin

Jan 25, 2022

Օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու է 6 մարզիկ` 3 դահուկավազորդ, 1 լեռնադահուկորդ և 2 գեղասահորդ։

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի դրոշակակիրները կլինեն գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը։ հետ զրույցում այս մասին ասացին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։«Նախատեսված է, որ իրենք կլինեն մեր դրոշակակիրները, բայց դա դեռ հստակ չէ։ Փոփոխություն կարող է լինել, եթե կորոնավիրուսով վարակվեն ու չկարողանան մասնակցել ՕԽ–ին»,- նշեցին ՀԱՕԿ-ից։

Օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու է 6 մարզիկ` 3 դահուկավազորդ` Հայաստանի չեմպիոններ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, 1 լեռնադահուկորդ` Հարություն Հարությունյանը և 2 գեղասահորդ` Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։Նշենք, որ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *