• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ զինված ուժերը համալրվել է նոր ուղղաթիռներով

Byadmin

Jan 25, 2022

ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Բանակի կազմավորման տարեդարձին ընդառաջ, շնորհավորելով անձնակազմին, զորամասի հրամանատարությունը վստահություն է հայտնել, որ օդային սահմանների պաշտպանները պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները և անսասան պահել երկրի օդային դարպասները։ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին են ներկայացվել ուղղաթիռների մարտավարական-տեխնիական բնութագրերն ու առանձնահատկությունները։

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *