• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կարեւոր է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում տեղահանվածների վերադարձի ապահովման գործում․ ԱԳՆ

ByEditor

Mar 18, 2023

ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին այսօր՝ մարտի 17-ին, իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից, Վահե Գեւորգյանը շնորհավորել է տիկին Բելանիին նշանակման կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաեւ փախստականների, ներքին տեղահանվածների, միգրացիայի հարցերում ՀՀ առաջնայնություններին եւ ոլորտին առնչվող այլ խնդրների:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարեւորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: