• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ․ Արցախի պետնախարար

ByEditor

Mar 18, 2023

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման շուրջ խորհրդակցություն է հրավիրել։

Պետնախարարի խոսքով՝ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ եւ անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել:

«Անասնակերի պակասը շարունակվում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ պաշարներն անսպառ չեն՝ շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Հետեւաբար անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկել առկա հնարավորություններն ու կարճ ժամանակամիջոցում ձեռնարկել խնդրի մեղմմանն ուղղված հետեւողական աշխատանքներ: Ոլորտի պատասխանատուներին հանձնարարել եմ սեղմ ժամկետներում ներկայացնել այս փուլում անհրաժեշտ անասնակերի ծավալը»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը։

Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաեւ մսի շուկայում տիրող իրավիճակին, ինչն, ըստ ոլորտի պատասխանատուների, կարող է կարգավորվել կենդանիների հասունացումից հետո: