Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե՝ որպես Կառավարության շահաբաժին։
«Ուշադրություն դարձրեք, սա գումարած վճարված հարկերին, որպես բաժին շահույթից, որովհետեւ 2021 թվականից Կառավարությունը բաժնետեր է ԶՊՄԿ-ում», – իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։։