Հակոբ Ասլանյանը հեռացվեց ՔՊ-ից

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Չարենցավանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արթուր Գալստյանի, իսկ Ապարանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Էդգար Փարվանյանի թեկնածությունը։

Հաստատվել են կուսակցության անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր, վարչության որոշմամբ՝ Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Դեկտեմբերի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ասլանյանը կհեռացվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: Նրա խոսքով՝ տեղի էր ունեցել խմբակցության նիստ, որի ժամանակ հնարավոր չէր կուսակցությունից պատգամավորին հեռացնել։

«Կուսակցությունից կարող է հեռացնել վարչությունը, ինչի մասին վարչության անդամները կխոսեն լրացուցիչ»,- ասել էր Հովհաննիսյանը։

Հակոբ Ասլանյանը չէր մեկնաբանել խմբակցությունից իրեն հեռացնելու որոշումը՝ ասելով՝ «No comment, ասացի՝ no comment, ի՞նչ եք ուզում, նորից կրկնե՞մ, ասացի՝ no comment»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *