Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ «հանցագործություն է ռուս ժողովրդի դեմ»: Նա ընդգծել է, որ ռուսական զինված ուժերի պարտականությունն է՝ «դուրս շպրտել հակառակորդին» այդ տարածքից, իսկ հատուկ ծառայությունների խնդիրն է՝ «գտնել և պատժել հանցագործներին»:
Պուտինը հավելել է, որ հակառակորդին Ռուսաստանից դուրս շպրտելը «սուրբ պարտականություն» է․
«Ռուսաստանը պատերազմում է ոչ թե ուկրաինացի ժողովրդի, այլ Կիևում գտնվող նեոնացիստական ռեժիմի դեմ, որը 2014 թվականին զավթեց իշխանությունը»,- հայտարարել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի իշխանությունների գործողությունները վկայում են «հանցագործություններն իրենց ժողովրդի և ռուս ժողովրդի դեմ»:
«Կիևի ռեժիմը չի պաշտպանում ուկրաինացի ժողովրդի շահերը, դա արդեն ակնհայտ է», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը: