Պաշտոնանկությունից հետո Ասադն առաջին անգամ հայտարարություն է տարածել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ։

Ասադը հաստատել է, որ Դամասկոսում է եղել մինչև դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ զինյալների ներխուժումը, միայն այդ ժամանակ է տեղափոխվել Լաթաքիա՝ ռուսական դաշնակիցների հետ համակարգմամբ մարտական գործողությունները վերահսկելու։ Նա ընդգծել է, որ երբեք չի դիտարկել հրաժարական տալու կամ փախուստի դիմելու հնարավորությունը։ Նա վստահեցրել է, որ միակ նպատակը եղել է պայքարն ահաբեկչության դեմ։

Ասադը նաև նշել է, որ չնայած Սիրիան հիմա դժվար իրավիճակում է, այն լիովին ազատ ու անկախ կդառնա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *